Կարևոր իրադարձություններ

Նավալնուն բուժած բժիշկը որսի գնալուց հետո անհետացել է Օմսկի անտառում

10 Մայիս, 2021 13:18
Նավալնուն բուժած բժիշկը որսի գնալուց հետո անհետացել է Օմսկի անտառում

Արդեն երրորդ օրն է՝ Օմսկի մարզում փնտրում են մարզային առողջապահության նախարարության ղեկավար Ալեքսանդր Մուրախովսկուն, որը որսի է գնացել ու անհետացել։ Այս մասին հայտնում է BBC-ն:

Մուրախովսկին նախկինում այն հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր, որտեղ անցյալ տարվա օգոստոսի վերջին տեղափոխվել էր Ալեքսեյ Նավալնին:

Մայիսի 7-ին Մուրախովսկին գնացել է Օմսկի շրջանի անտառի որսորդական բազա ու անհետացել: Նրան սկսել են փնտրել մայիսի 8-ին, հետախուզմանը մասնակցել են ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր: Տեղանքի դժվարանցանելի և ճահճոտ լինելու պատճառով որոնողական աշխատանքները դժվարանում են: 

 

Լրահոս

Դիտել ավելին