Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510
    515

  • EUR

    603
    615

  • RUB

    6,87
    7,11

Կարևոր իրադարձություններ

 

Իշխանությանը կարող է հեռացնել միայն ժողովուրդը. Վլադիմիր Վարդանյան

10 Մայիս, 2021 12:17
Իշխանությանը կարող է հեռացնել միայն ժողովուրդը. Վլադիմիր Վարդանյան

Մայիսի 10-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի այն հայտարարությանը, որ իրենք առաջիկա ընտրություններում հաղթելու են, իշխանությունը պարտվելու է:

Ըստ Վարդանյանի` իշխանությանը կարող է հեռացնել միայն ժողովուրդը, որովհետեւ իշխանության կրողը միայն ժողովուրդն է:

«Որեւէ դաշինք որպես քաղաքական նպատակ չի կարող հայտարարել իշխանությունից հեռացնելը: Բոլոր քաղաքական ուժերին մաղթում եմ հաջողություն ընտրություններում, որովհետեւ ընտրությունների միջոցով Հայաստանում կարող է ձեւավորվել իշխանություն: Ցավում եմ, որ անգամ ԸՕ-ի այս փոփոխություններից հետո մենք չենք խոսում գաղափարների, կուսակցությունների մասին, այլ խոսում ենք անձանց մասին»,-ասաց պատգամավորը:  

Ըստ պատգամավորի` եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրից դուրս պետք է հստակ հասկանան, որ ՀՀ իշխանությունը կա եւ պայքարում է երկրի շահերի համար թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում:

«Մենք մերժում ենք կոռուպցիան, մերժում ենք քաղաքական մանիպուլյացիաները, մերժում ենք ժողովրդի կամքից անկախ վերարտադրվելու ցանկացած փորձ»,-ասաց նա:

Լրահոս

Դիտել ավելին