Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 83, մահվան 15 նոր դեպք

10 Մայիս, 2021 10:58
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 83, մահվան 15 նոր դեպք
Մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219353 դեպք, որոնցից 205200-ն` առողջացած, 4249-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8863 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1016681 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք: Ունենք 622 առողջացած և 15 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1041 է:
 
 

Լրահոս

Դիտել ավելին