Կարևոր իրադարձություններ

Երևանի Նորագավիթ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել

09 Մայիս, 2021 23:41
Երևանի Նորագավիթ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Մայիսի 9-ին` ժամը 15:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ թաղամասի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։22-ին, մարել՝ 16։35-ին։

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 180 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին