Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Խորհրդային Միության հերոսներ Հովհաննես Իսակովի և Համազասպ Բաբաջանյանի հիշատակին

09 Մայիս, 2021 23:05
Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Խորհրդային Միության հերոսներ Հովհաննես Իսակովի և Համազասպ Բաբաջանյանի հիշատակին

Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն,​ որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ նշանավոր ռազմական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: 

 

Լրահոս

Դիտել ավելին