Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում կոչ են արել ցանկապատ կառուցել Ավստրիայի հետ սահմանին

18 Հոկտեմբեր, 2015 14:10
Գերմանիայում կոչ են արել ցանկապատ կառուցել Ավստրիայի հետ սահմանին

Փախստականների չդադարող հոսքը հաշվի առնելով՝ Գերմանիայի ոստիկանության արհմիության նախագահ (DPoIG) Ռայներ Վենդտը կոչ է արել Ավստրիայի հետ սահմանին ցանկապատ կառուցել՝ գրում է Welt am Sonntag-ը:

«Եթե մենք ցանկանում ենք իսկապես լուրջ սահմանային վերահսկողություն սահմանել, պետք է Գերմանիայի սահմանի երկայնքով ցանկապատ կառուցենք»,- հայտարարել է Վենդտը:

Նրա խոսքով՝ ցանկապատի կառուցումը իր հետ կբերի «շղթայական ռեակցիա»: «Եթե մենք այդ կերպ փակենք մեր սահմանը, ապա Ավստրիան կփակի սահմանը Սլովենիայի հետ, իսկ մեզ հենց նման արդյունքն է պետք»,- ասել է արհմիության ղեկավարը:

Նա հավելել է, որ փախստականների համար տարանցման գոտիներ ստեղծելն առանց այդ ցանկապատի անիմաստ է:

 

Լրահոս

Դիտել ավելին