Կարևոր իրադարձություններ

Համոզված եմ, որ հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան և կբազմապատկվեն․ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

09 Մայիս, 2021 17:31
Համոզված եմ, որ հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան և կբազմապատկվեն․ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Տաջիկստանի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է.

«Մայիսի 9-ը մեր երկրների ժամանակակից պատմության մեջ նշանակալի օր է: Այս օրը մենք մեծարում ենք թշնամու դեմ անողոք պայքարում մեր նախնիների արիության անգնահատելի հերոսությունը, հայրենասիրությունը և համառությունը, հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր իրենց հերոսական աշխատանքով հաղթանակ են կերտել թիկունքում:

Համոզված եմ, որ հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը հետագայում ևս կզարգանան և կբազմապատկվեն՝ մեր ժողովուրդների հիմնարար շահերին համապատասխան»:

 

Լրահոս

Դիտել ավելին