Կարևոր իրադարձություններ

Թիվ 31 երթուղայինում հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

09 Մայիս, 2021 16:49
Թիվ 31 երթուղայինում հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում ՝ Կոմիտասի շուկայի դիմաց, տրասնպորտային կանգառի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ  է բռնկվել  թիվ 31 երթուղին սպասարկող  ГАЗель-ում:  

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  մինչ կժամանեին Երևանի հրշեջ –փրկարարները, վարորդը ճիշտ կոմնորոշվելով, արագ էվակուացրել է ГАЗель-ում գտնվող ուղևորներին, ապա վտանգելով իր կյանքը, փակել է գազաբալոնն ու սահմանազատել տարածքը և կարճ ժամանակում ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:  Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Բարեբախտաբար, տուժածներ չկան: 

 

Լրահոս

Դիտել ավելին