Կարևոր իրադարձություններ

Թուրքմենստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

09 Մայիս, 2021 16:22
Թուրքմենստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Նշանակալի այս օրը մենք խոր հարգանքով ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին, ովքեր ուս ուսի խիզախորեն մարտնչում էին ռազմաճակատում և անձնուրաց աշխատում թիկունքում՝ հանուն ապագա սերունդների երջանիկ կյանքի և ամբողջ մարդկության ազատության: Համոզված եմ, որ մեր նախնիների մեծագույն խիզախության և սխրանքի մասին հավերժ հիշողությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայի մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների և համակողմանի համագործակցության ամրապնդման համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին