Կարևոր իրադարձություններ

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը

09 Մայիս, 2021 13:58
Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը
Շիրակի մարզպետարանից խոր վշտով հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Պարույրի Կիրակոսյանը։
 
«Մշակութային կյանքի գիտակ, մշակույթով ապրող, մշակույթի զարկերակին սեփական սրտի զարկը միացրած, նուրբ ու բարի, Շիրակի հոգսով շնչող, շիրակյան էներգիան իր մեջ ամփոփած ու կյանքով լի Հասմիկ Կիրակոսյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան իմացողների սրտում։
 
Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ, ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում սիրելի Գործընկերոջ ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլոր շիրակցիներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
 

Լրահոս

Դիտել ավելին