Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604
    616

  • RUB

    6,88
    7,12

Կարևոր իրադարձություններ

 

Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան. Արթուր Թովմասյան

09 Մայիս, 2021 13:31
Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան. Արթուր Թովմասյան
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան հաղթանակների օրվա առթիվ ուղերձ է հղել
 
«Հայ ժողովուրդը դարեր ի վեր եղել է արդարության, ազատության, մարդասիրության կողմնակիցը և հակամարդկային ցանկացած գաղափարախոսության և բարբարոսության ընդդիմամարտիկը։
76 տարի առաջ Խորհրդային միավորված ազգերի բանակը փայլուն հաղթանակով խորտակեց ֆաշիստական մարդատյաց չարիքը և վճռեց Հայրենական մեծ պատերազմի ելքը։
 
Մեր պապերն ու հայրերն իրենց անմնացորդ նվիրումն ու ավանդն ունեցան նացիստական ուժերին հաղթելու գործում ։
 
Մեր նախնիների սխրանքների օրինակով տասնամյակներ անց մայիսյան նույն օրը հայ ժողովուրդը շարունակեց փառավոր հաղթանակների երթը։
 
Ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին՝ հայկական ուժերը կռեցին Արցախյան ազատամարտի հաղթանակների փառքի պսակը։ 2020թ․ Արցախյան 3-րդ պատերազմում, ավաղ, Շուշին ևս կորցրինք։
 
Մայիսյան տոնացույցը համալրեց ազգապահպան մեկ կարևոր տոն ևս. պաշտոնապես ստեղծվեց Արցախի պաշպանության բանակը, և մայիսի 9-ը հռչակվեց որպես եռատոն:
 
Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել մեր պատմական հաղթանակները, վերակազմակերպվել, վերարժևորել յուրաքանչյուր քայլ և պահանջատեր լինել ։
Հաղթանակի և խաղաղության տոնը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների առհավատչյան է։
 
Գլուխ ենք խոնարհում մայիսյան հաղթանակները կերտած և Արցախյան 3 պատերազմներում հանուն ազատ ու անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների անմահ հիշատակի առջև։
 
Թո'ղ մայիսյան հաղթանակների խորհուրդը միմիայն հաջողության ուղենիշ լինի, և մեզ երբեք չլքեն հաղթանակելու ոգին ու կամքը։
Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան»:
 
Նախօրեին ԱԺ նախագահն ու պատգամավորները մասնակցել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացած ժամերգությանը, որից հետո խորհրդարանականները միացել են մայիսի 9-ին ընդառաջ կազմակերպված խաչերթին։

 

Լրահոս

Դիտել ավելին