Կարևոր իրադարձություններ

Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը մայիսյան եռատոնի կապակցությամբ

09 Մայիս, 2021 10:42
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը մայիսյան եռատոնի կապակցությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել մայիսյան եռատոնի կապակցությամբ․

«Մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է: Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը:

Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և հաջողություն ունենալ ֆաշիզմի, ազգայնամոլության և պատմական անարդարության դեմ պայքարում։ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը։ Թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը։

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները:

Այս նշանակալի օրը շնորհավորում ենք մեր ողջ հանրությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին, վետերաններին, հայրենիքի անվտանգությունն ապահովող բոլոր զինծառայողներին:

Խաղաղություն մեր հայրենիքին։

Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ»։

 

Լրահոս

Դիտել ավելին