Կարևոր իրադարձություններ

Իրավիճակը ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծում

08 Մայիս, 2021 20:09
Իրավիճակը ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծում

Մայիսի 7-ին և 8-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը չի փոփոխվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

 

Լրահոս

Դիտել ավելին