Կարևոր իրադարձություններ

Թավշյա հեղափոխության մասին պատմող «Անարյուն՝ ճանապարհ դեպի ժողովրդավարություն» ֆիլմը արժանացել է Բևեռլի Հիլզ կինոփառատոնի երկու գլխավոր մրցանակներին

08 Մայիս, 2021 18:41
Թավշյա հեղափոխության մասին պատմող «Անարյուն՝ ճանապարհ դեպի ժողովրդավարություն» ֆիլմը արժանացել է Բևեռլի Հիլզ կինոփառատոնի երկու գլխավոր մրցանակներին

Պարետ Մարոնյանի հեղինակած «Անարյուն՝ ճանապարհ դեպի ժողովրդավարություն» վավերագրական ֆիլմն արժանացել է հեղինակավոր Բևեռլի Հիլզ 21-րդ կինոփառատոնի երկու գլխավոր մրցանակների՝ «Ոսկե արմավենու ճյուղ» և «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» մրցանակներին: Ի դեպ, կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումն անցկացվել է առցանց՝ փոխանցում է Massispost պարբերականը, գրում է 1lurer.am-ը:

Վավերագրական ֆիլմը պատմում է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին