Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետի որոշմամբ երկու դպրոցներում աուդիտ կիրականացվի

08 Մայիս, 2021 17:36
Քաղաքապետի որոշմամբ երկու դպրոցներում աուդիտ կիրականացվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 21-ին կարգադրություն է ստերագրել, որի համաձայն Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցում աուդիտորական առաջադրանք իրականացնելու մասին։

Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 3704-Ա որոշման N 2 հավելվածը՝ 2021 թվականի ապրիլի 22-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ «Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում իրականացնել 2019-2021 թվականների հաշվետու ժամանակաշրջանի համակարգի գնահատման աուդիտ։

2. «Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Կ.Հովհաննիսյանին (խմբի ղեկավար) և առաջատար մասնագետ Կ.Ղուկասյանին:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։

Քաղաքապետի մայիսի 3-ի կարգադրության համաձայն էլ աուդիտ կանցկացվի Երևանի Արշավիր Շավարշյանի անվան համար 40 հիմնական դպրոցում․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 3704-Ա որոշման N 2 հավելվածը՝ 2021 թվականի մայիսի 3-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ «Երևանի Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացնել 2019-2021 թվականների հաշվետու ժամանակաշրջանի համակարգի գնահատման աուդիտ։

2. «Երևանի Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա.Դանիելյանին (խմբի ղեկավար) և Ա. Հակոբյանին:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին