Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել. ՊՆ-ն հերքում է

08 Մայիս, 2021 15:22
Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել. ՊՆ-ն հերքում է

Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր Տավուշի մարզում ադրբեջանական կողմը փորձել է հայկական դիրքեր գրավել։ Գրառման մեջ օգտատերը մինչև անգամ նշել էր, թե ադրբեջանցիները «հրետանի են պատրաստել»՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։

Պաշտպանության նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Սահմանային իրավիճակը վերահսկելի է և որևէ միջադեպ չի արձանագրվել»,- հայտնեցին նախարարությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին