Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրներին շնորհավորել է Հաղթանակի տոնի կապակցությամբ

08 Մայիս, 2021 13:50
Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրներին շնորհավորել է Հաղթանակի տոնի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում  հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների առաջնորդներին և ժողովուրդներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Իր շնորհավորանքներում ՌԴ ղեկավարը շեշտել է, որ Հաղթանակի օրը հպարտության և երախտագիտության հատուկ զգացումով ենք հիշում մեր հայրերի ու պապերի սխրանքները, ովքեր ուս ուսի տված արիաբար պայքարեցին թշնամու դեմ:

«Այսօր մեր բարոյական պարտքն է խնամքով պահպանել և գալիք սերունդներին փոխանցել այդ ծանր տարիների իրադարձությունների մասին հիշողությունը: Պետք է միասին վճռականորեն պայքարենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, Մեծ Հայրենական պատերազմի արդյունքները վերանայելու, նացիստների սարսափելի հրեշավորություններն արդարացնելու ցանկացած փորձի դեմ»,- նշել է Պուտինը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին