Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են շուրջ 2 087 հա տարածք

08 Մայիս, 2021 11:57
Խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են շուրջ 2 087 հա տարածք
ՌԴ ՊՆ կայքի փոխանցմամբ՝ նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից։
 
Մեկ օրվա ռուս խաղաղապահները ընթացքում ականազերծել են 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, 11 շինություն, հայտնաբերել` 2 պայթյունավտանգ առարկա:
«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 087 հա տարածք, 643 կմ ճանապարհ, 1 775 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 608 պայթունավտանգ առարկա»:
 

Լրահոս

Դիտել ավելին