Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական մասնագետներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի 30 մոդուլային ճամբարի կառուցումը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
«Շուշի, Կարիկախա, Ջրաբերդ բնակավայրերում ավարտվել է վերջին փուլի բլոկ-մոդուլային քաղաքների կառուցումը»,- ասել է Լեռնային Ղարաբաղի տարածքում շինարարության շտաբի պետ, գեներալ-մայոր Յուրի Խորտը և հավելել, որ ներկայում Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ կյանքի համար, ինչը, անկասկած, կարևոր տարր է հատուկ առաջադրանքներ կատարելու համար: