Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605
    617

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

Թալին-Արտենի ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը, տուժածների վիճակը ծանր է

08 Մայիս, 2021 10:00
Թալին-Արտենի ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը, տուժածների վիճակը ծանր է

Մայիսի 8-ին, ժամը 02:01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակա կամրջից ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ)։

Փրկարարները վարորդին, ուղևորներ Մ․ Ա․-ին (ծնված 1959 թ.) և Ա․ Ե․-ին (ծնված 2000 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային (մոտ 300 մ)․ վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Դիտել ավելին