Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից և ատրճանակից կրակված պարկուճներ, ու Mercedes, որի մեջ կա բիտա

08 Մայիս, 2021 09:44
Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից և ատրճանակից կրակված պարկուճներ, ու Mercedes, որի մեջ կա բիտա

Այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ դեն հնչել:   

Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ  ճանապարհին հայտնաբերել են տղամարդու դի:  

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր: Հայտնաբերվել է նաև Mercedes Տ 500մակնիշի ավտոմեքնեան, որի մեջ էլ հայտնաբերվել է  բիտա:  

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին