Կարևոր իրադարձություններ

Կենդանաբանական այգու ծախսերն ավելին են եղել, քան մուտքերը. «Ժողովուրդ»

08 Մայիս, 2021 08:45
Կենդանաբանական այգու ծախսերն ավելին են եղել, քան մուտքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի կենդանաբանական այգում մեկ տարվա ընթացքում կենդանիների ե՛ւ գլխաքանակը, ե՛ւ տեսակները պակասել են: «Ժողովուրդ» օրաթերթը թվերով ներկայացնում է կենդանաբանական այգին: Այսպես, այգում 2019թ. առկա է եղել 182 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 910, բայց 2020թ. տարեվերջին պակասել են ոչ միայն տեսակները, այլեւ գլխաքանակը: Նախորդ տարեվերջին առկա է եղել 159 տեսակի կենդանի, իսկ գլխաքանակը՝ 830:

Ասել է թե` մեկ տարվա ընթացքում կենդանիների գլխաքանակը պակասել է 80-ով, իսկ տեսակը` 30-ով: Մասնագետներն անհանգստացած են. այս տվյալները խիստ մտահոգիչ են: Սրան զուգահեռ կենդանաբանական այգու այցելուների թիվն է զգալի պակասել. օրինակ` եթե 2019թ. այգին ունեցել է 288 հազար 600 այցելու, ապա անցած տարի նրանց թիվը 116 հազար 959 է եղել: Բացի այս, նշենք, որ հիմնականում պակասել է սողունների գլխաքանակը` 12-ով, իսկ կաթնասունները 11-ով ավելացել են: 2019-ին այգին ունեցել է 44 անողնաշար կենդանի, իսկ անցյալ տարի՝ 19:

Գիշատիչ թռչուններն էլ 1-ով են պակասել: Մեկ տարվա ընթացքում ձկների քանակը 61-ով է պակասել: Եւ ամենակարեւորը` ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2020-ին անկել է 134 կենդանի, դուրս են տրվել 46-ը, ծնվել են 77-ը, ձեռք բերվել` 25-ը: Սրան զուգահեռ նկատենք, որ այգու ֆինանսական միջոցների մուտքը կազմել է 415 մլն դրամ, իսկ ֆինանսական ծախսերը` 418 մլն 100 հազար դրամ, այսինքն` ծախսերն ավելի են եղել, քան մուտքերը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին