Կարևոր իրադարձություններ

Նախկինների վերադարձից սարսափած իշխանությունները նախկինների կադրերին նոր պաշտոններ են տալիս. «Ժողովուրդ»

08 Մայիս, 2021 08:22
Նախկինների վերադարձից սարսափած իշխանությունները նախկինների կադրերին նոր պաշտոններ են տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախկին իշխանությունների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց վերադարձից սարսափած եւ մշտապես նախկինների վերադարձով ՀՀ քաղաքացիներին վախեցնող իշխանությունները շարունակում են իրենց կադրային բանկը համալրել նույն նախկիններրի կադրերով:

Երեկ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ դարձավ մի անձ, որը հենց սերտ կապ ունի նախկինների հետ: Խոսքը Գեղամ Հովեյանի մասին է, ում թեկնածությունն առաջարկել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, եւ ով 95 կողմ, դեմ 2 ձայներով ընտրվեց այդ պաշտոնում: Եվ ուշագրավ է, որ ԱԺ ամբիոնից փորձ արվեց թաքցնել այդ հանգամանքը: Բանն այն է, որ Գեղամ Հովեյանի կենսագրությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը։

Վերջինս ասաց, թե երբ, որտեղ է ծնվել Հովեյանը, որտեղ է սովորել, աշխատել, սակայն ներկայացնելիս բաց թողեց այն հանգամանքը, որ Հովեյանը 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակով է առաջադրված եղել (149 համար)։ Գեղամ Հովեյանը, բացի համամասնական ցուցակից, Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով է առաջադրված եղել։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ վերահսկիչ պալատի համայնքների վերահսկողության վարչության պետի պաշտոնը։ Բացի այդ, նա Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանի եղբայրն է:

Այսինքն՝ մի կողմից իշխանությունները խոսում են նախկինների վերադարձը թույլ չտալու մասին, մյուս կողմից՝ ՀՀԿ թեկնածուներին պաշտոնի են նշանակում, սակայն համարձակություն չունեն բարձրաձայնելու այդ հանգամանքը եւ ԱԺ ամբիոնից թաքցնում են այդ փաստը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին