Կարևոր իրադարձություններ

Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում երկարօրյա ծառայությունների մասին

07 Մայիս, 2021 23:25
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում երկարօրյա ծառայությունների մասին

ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Քանի որ դպրոցներում երկարօրյա ծառայությունները այսուհետ թույլատրված են, հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարի մշակել և հաստատել էինք դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը, որի համաձայն դպրոցը կարող է երկարօրյա ծառայությունների շրջանակում.
տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` կազմակերպել այդ գործընթացները, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար, ինչը նշանակում է, որ ցանկացած դպրոցական կարող է այլ դպրոցում, որտեղ կա երկարօրյա, օգտվել այդ ծառայությունից՝ առանց այդ դպրոցի սովորող լինելուց
արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով ստեղծել երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացման անհրաժեշտ պայմաններ,
կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել, նշեմ, որ այս մասով հաջորդ տարվա բյուջեում պլանավորել ենք ցածր առաջադիմությամբ սովորողներին հավելյալ կրթական աջակցության տրամադրումը:
Դպրոցները կարող են նաև ծնողի հետ կնքված պայմանագրով կազմակերպել սնունդը։ Երկարօրյայի ընթացքում դպրոցն ապահովում է սովորողի դասապատրաստումը, հանգստի, զբոսանքի կազմակերպումը, խմբակներում նրա ընդգրկվածությունը և այլ միջոցառումներին (մրցույթներ, օլիմպիադաներ և այլն) սովորողի մասնակցությունը: Կարգով սահմանվել է նաև ծնողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը։

 

Լրահոս

Դիտել ավելին