Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դատապարտել է հայկական գերեզմանատան նկատմամբ վանդալիզմը Յարոսլավլում

07 Մայիս, 2021 20:37
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դատապարտել է հայկական գերեզմանատան նկատմամբ վանդալիզմը Յարոսլավլում

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մեկնաբանությունը Յարոսլավլի մարզի հայկական գերեզմանատան նկատմամբ վանդալիզմի ակտի կապակցությամբ.

«Ըստ ստացված տվյալների՝ Յարոսլավլի մարզի Յարոսլավլի շրջանի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմի ակտ են իրականացրել հայկական գերեզմանատան տարածքում գտնվող տապանաքարերի նկատմամբ: Նման սրբապղծության արդյունքում վնասվել է մոտ 50 տապանաքար։

Մենք դատապարտում ենք Կուրբա գյուղի հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ վանդալիզմի գործողությունը:

Մենք կարծում ենք, որ ակնհայտ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա:

Վստահ ենք, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանցագործներին հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկելու համար: Նման գործողությունները պետք է դատապարտվեն համապատասխան ձևով՝ կրկնությունից խուսափելու համար:

Հանցագործության բացահայտման գործընթացի շրջանակներում մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին