Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին

07 Մայիս, 2021 20:26
Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին

Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Լրահոս

Դիտել ավելին