Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, հայտնվել գետում. վարորդը մահացել է

07 Մայիս, 2021 18:50
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, հայտնվել գետում. վարորդը մահացել է

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհահատվածի 1-ին կիլոմետրին՝ «ԺԴ» կամուրջ կոչվող տարածքի հարևանությամբ , «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ 2 խումբ՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ոստիկանության համակարգի ստորաբաժանումները՝ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանի գլխավորությամբ, «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:

Օգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով՝ փրկարարական միջոցներով մեքենան հանել գետից:

Վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ.Ա.-ին (ծնված 1987թ.) դուրս են բերել մահացած վիճակում:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն:

Լրահոս

Դիտել ավելին