Կարևոր իրադարձություններ

Կոչ եմ անում անհապաղ ավարտին հասցնել ռազմագերիների և աճյունների փոխանակումը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան․ Անն Լինդե

07 Մայիս, 2021 18:20
Կոչ եմ անում անհապաղ ավարտին հասցնել ռազմագերիների և աճյունների փոխանակումը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան․ Անն Լինդե

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն իր թվիթերյան միկրոբլոգում կոչ է արել արցախյան հակամարտության կողմերին ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը։

«Ողջունելի է, որ Ադրբեջանը ազատ է արձակել երեք հայ գերու։ Կողմերին կոչ եմ անում անհապաղ ավարտին հասցնել ռազմագերիների և աճյունների փոխանակումը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Իմ աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին հնարավորինս արագ վերսկսել հարցի լուծմանն ուղղված քաղաքական գործընթացը՝ այդ ձևաչափով»,- գրել է Լինդեն։

 

Լրահոս

Դիտել ավելին