Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

07 Մայիս, 2021 13:08
Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:  

Այն մասին հայտարարություն է տեղադրվել նախարարության թվիթերյան էջում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը կցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանը:

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահվող երեք հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ է այդ ուղղությամբ», - նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին