Ֆեյսբուքյան օգտատերերը սոցիալական ցանցում հրապարակել են լուսանկար Արտաշատից, որտեղ քաղաքացիները կարմիր ներկով են ներկել Ռոբերտ Քոչարյանի պաստառը։
Արտաշատցիների խոսքով կարմիր գույնը խորհրդանշում է մեր քաղաքացիների այն արյունը, որը թափվել է Քոչարյանի կառավարման տարիներին։ Նրանք այն կարծիքին են, որ եթե Քոչարյանին հաջողվի գալ իշխանության, ապա էլի արյուն կթափվի, քանի որ նա փորձելու է վրեժխնդիր լինել։