Կարևոր իրադարձություններ

Տղամարդը հափշտակել է մի կնոջ ոկյա զարդերը, ծեծել է նրան և փախել. ոստիկանություն

07 Մայիս, 2021 12:40
Տղամարդը հափշտակել է մի կնոջ ոկյա զարդերը, ծեծել է նրան և փախել. ոստիկանություն

Մայիսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Պարոնյան փողոցի շենքերից մեկում կողոպուտ է եղել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզեց հետևյալը. մի տղամարդ բացահայտ հափշտակել էր մի կնոջ ոսկյա զարդերը, ծեծել էր նրան ու փախել։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները դեպքի հանգամանքները ճշտելուն զուգահեռ ճշտեցին նաև տղամարդու արտաքին նկարագիրը։ Խմբերը սկսեցին որոնողական միջոցառումները. տեղեկություն կար, որ կասկածվողը թաղամասում է։ Ահազանգից մոտ երկու ժամ անց տղամարդը հայտնվեց ոստիկանության ծառայողների տեսադաշտում և կասկածանքով բերման ենթարկվեց Կենտրոնական բաժին։

Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին