Կարևոր իրադարձություններ

ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձին ուղղված գործընթացներում. Դավթյան

07 Մայիս, 2021 12:30
ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձին ուղղված գործընթացներում. Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները դատախազության ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են և Ռուսաստանի գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գործընթացում: 

«Այդ խողովակն օգտագործելով՝ մեզ հնարավորություն է ընձեռնվում և՛ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և հատկապես գերիների նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել, դրանով նաև մեր գործընկերոջ հետ իրավական պահանջ դնել և կայացնել իրավական պահանջներ»,- ընդգծեց Դավթյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին