Կարևոր իրադարձություններ

Երևանում ծննդաբերությունից հետո ծննդկան է մահացել

07 Մայիս, 2021 12:15
Երևանում ծննդաբերությունից հետո ծննդկան է մահացել

Երևանի ծննդատներից մեկում երեկ ծննդկան է մահացել: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Նա մանրամասնել է, որ ծննդկանը 30 տարեկան էր, մահվան պատճառը եղել է հետծննդաբերական շրջանում առաջացած պրեէկլամպսիան է (հղիության ախտաբանություններից է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով և հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ)։

Ծննդկանը երեխային լույս աշխարհ է բերել կեսարյան հատման միջոցով 36 շաբաթականում, երեխան առողջական որևէ խնդիր չունի և ծնողների երկրորդ երեխան է:  

 

Լրահոս

Դիտել ավելին