Կարևոր իրադարձություններ

Եթե որևէ մեկն ընտրությունների ընթացքում շրջանցի օրենքը, արձագանքը լինելու է կոշտ, հետևանքները՝ ցավոտ. Արթուր Դավթյան

07 Մայիս, 2021 11:59
Եթե որևէ մեկն ընտրությունների ընթացքում շրջանցի օրենքը, արձագանքը լինելու է կոշտ, հետևանքները՝ ցավոտ. Արթուր Դավթյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում Դատախազության 2020 թվականի գործունեության հաղորդման քննարկմանը իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց գործընկերներին կատարած աշխատանքի համար:

Նա նշեց, որ իրենց հաջողվել է հասնել երկիրի ներքին կայունությանը և խաղաղ մթնոլորտում, գնալ համապետական ընտրությունների:

«Ուզում եմ իմ կոչը, խնդրանքն ու հորդորը հղել ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին: Մեր վիրավոր հայրենիքը թևակոխում է շատ ճակատագրական ու շատ կարևոր համապետական միջոցառման: Ընտրությունների նախորդ փորձը մեզ ցույց է տվել դրա բացասական ընթացքները, դրսևորումները և հետագա տասնապատիկ ավելի բացասական հետևանքները»- ասաց Դավթյանը:

Նա բոլորին կոչ արեց դրսևորել իրավահպատակ վարքագիծ և անկեղծ, առանց խաբելու, առանց կեղծելու, առանց ատելության խոսքի ու վիրավորանքի ներկայանալ մեր հանրությանը: Պատասխանատու լինել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հանգիստ պայմաններում, ազատ կամարտահայտությամբ կարողանա իր ընտրությունն իրականացնել: 

«Որպես գլխավոր դատախազ՝ ստիպված եմ իմ նախազգուշական խոսքը ասել, որ եթե որևէ մեկի մտքով անցնի, որ այս պատասխանատու գործընթացում կարող է օրենքը շրջանցել, ես այս պահին շատ բարեկամաբար զգուշացնում եմ, որ հետևանքները լինելու են շատ ցավոտ, որովհետև արձագանքը դրան լինելու է շատ-շատ կոշտ»,- ընդգծեց Դավթյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին