Կարևոր իրադարձություններ

Ադոնցի փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից քաղաքացի է ընկել. փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության մեքենային

07 Մայիս, 2021 09:10
Ադոնցի փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից քաղաքացի է ընկել. փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Մայիսի 7-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի 7-րդ հարկից քաղաքացի է ընկել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի 10-րդ հարկի բնակիչ Ս․ Ս․-ի (ծնված 1947 թ․) դին։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

 

Լրահոս

Դիտել ավելին