Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի թիմում որոշել էին իրենց դաշինքի անունը դնել «Ապագա». «Հրապարակ»

07 Մայիս, 2021 08:45
Քոչարյանի թիմում որոշել էին իրենց դաշինքի անունը դնել «Ապագա». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի թիմը ընտրություններին մասնակցելու է «Ապագա կա՛» կարգախոսով։ Թե ինչ ապագա կարող է լինել Հայաստանի ներկան ու ապագան խորտակած ուժի հետ, այլ հարց է։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այս կարգախոսը «գողացել» են Ռոբերտ Քոչարյանի թիմից։ Բանն այն է, որ Քոչարյանի թիմում որոշել էին իրենց դաշինքի անունը դնել «Ապագա»։

Սակայն նրանք քննարկումների մեջ են եղել դեռ, երբ, ամենայն հավանականությամբ, իշխանությունը գաղտնալսել է կամ իր ագենտներն է ունեցել թիմի ներսում, եւ, իմանալով այս մասին, որոշել են յուրացնել կամ փչացնել քոչարյանականների իդեան։ Գուցե մտավախություն են ունեցել, որ մարդիկ իրենց ապագան հանկարծ Քոչարյանի դաշինքում չտեսնեն, այլ՝ «Քաղպայմանագրի» հետ։ Հիմա Քոչարյանի թիմում փորձում են այլ անվանում գտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին