Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Mercedes-ը բախվել է ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակին. կան վիրավորներ

06 Մայիս, 2021 23:24
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Mercedes-ը բախվել է ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակին. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին կայանված,  աշխատանքներ կատարող ГАЗ 5312 մակնիշի  ավտոաշտարակի հետնամասին:

Վթարի հետևանքով  4 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ»  բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին