Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը հանդիպել է ռազմական համալսարանի կուրսանտների հետ

06 Մայիս, 2021 22:20
ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը հանդիպել է ռազմական համալսարանի կուրսանտների հետ

Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Մարտիկյանի հանդիպումը համալսարանի կուրսանտների հետ: Այս մասին հյատնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Ա. Մարտիկյանը կուրսանտներին ներկայացրել է մարտական գործողությունների որոշ դրվագների վերլուծություններ, անդրադարձել հետախույզի մասնագիտության կարևորությանն ու զինված ուժերում սպայի դերակատարմանը:

Ռազմական համալսարանի ղեկավարության հետ քննարկվել են նաև մասնագիտական պատրաստության արդյունավետության բարձրացման ուղիները»,- ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին