Կարևոր իրադարձություններ

Կումայրիի համայնքային ոստիկանները 67-ամյա տղամարդու տան բակում 12 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված են հայտնաբերել

06 Մայիս, 2021 21:44
Կումայրիի համայնքային ոստիկանները 67-ամյա տղամարդու տան բակում 12 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված են հայտնաբերել

Մայիսի 3-ին Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին.  Փանյան փողոցի բնակիչներից մեկը տան բակում մարիխուանա է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նույն օրը բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները զննեցին 67-ամյա տղամարդու տան բակը՝ հայտնաբերելով 12 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված, որն առգրավվեց։ Տղամարդու հայտնածով՝ թմրամիջոցի նմանվող զանգվածն իրենն է, պատրաստել էր բակում աճած կանեփը մանրացնելով ու չորացնելով։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին