Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ, հետաքրքրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով

06 Մայիս, 2021 21:15
Առողջապահության նախարարն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ, հետաքրքրվել կորոնավիրուսային  հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր եղել է Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատավական ծառայությունից:

Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ:

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բուժաշխատողներին, հետաքրքրվել կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով, անդրադարձել բնակչության կողմից բարձրացվող հարցերին:

Այնուհետև նախարարը մասնակցել է Կոտայքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, ներկայացրել առողջապահության նախարարության քաղաքականությունը պատվաստումային գործընթացի առումով, քննարկվել են նաև օրակարգային մի շարք հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին