Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից ձեռք է բերել 117.3 մլն դոլարի սպառազինություն, 13,3 անգամ ավելի, քան մեկ տարի առաջ

06 Մայիս, 2021 21:02
Ադրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից ձեռք է բերել 117.3 մլն դոլարի սպառազինություն, 13,3 անգամ ավելի, քան մեկ տարի առաջ

Ադրբեջանը 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով երկրորդ տեղն է գրավել թուրքական սպառազինության գնման հարցում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, գրում է Интерфакс-ը: 

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայից պաշտպանական ու օդային սպառազինության արտահանման ծավալը հունվար-ապրիլ ամիսներին աճել է 47.7 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և հասել 949.744 միլիոն դոլարի: 2021-ի հունվար-ապրիլ ամիսներին հիմնական գնորդը եղել է Միացյալ Նահանգները՝ 386.113 մլն (56 տոկոս աճ)»,- նշում է գործակալությունը:

Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանն է։ Այս երկիրը հունվար-ապրիլին Թուրքիայից ձեռք է բերել 117,315 մլն դոլարի ռազմական արտադրանք, ինչը 13,3 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ:

Հաջորդում են ԱՄԷ-ն` 90,299 մլն դոլար, Բանգլադեշը՝ 57,827 մլն դոլար, Գերմանիան` 50,014 մլն դոլար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին