Անձնակազմի մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման գործողություններ: Հայտնաբերված հետախուզական և հարվածային միջոցները ոչնչացվել են մարտական կրակով։