Կարևոր իրադարձություններ

Կուսակցությունների համար անցողիկ շեմը կնվազի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների օրինագիծը

06 Մայիս, 2021 19:47
Կուսակցությունների համար անցողիկ շեմը կնվազի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների օրինագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ՝ 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: 

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է օրենքի ուժով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, ընդլայնել հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, էապես նվազեցնել ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:

Նախագծով նախատեսվում է նաև իջեցնել կուսակցությունների համար նախատեսված շեմերը՝ 5-ից դարձնել 4%-, իսկ դաշինքներինը` բարձրացնել: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը դարձնել 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` դարձնել 10 տոկոս:

 

 

Լրահոս

Դիտել ավելին