Կարևոր իրադարձություններ

Ընտրական օրենսգրքի նախագծով նվազեցվելու է Ազգային Ժողովի պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը

06 Մայիս, 2021 19:30
Ընտրական օրենսգրքի նախագծով նվազեցվելու է Ազգային Ժողովի պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում, էապես նվազեցվելու է Ազգային ժողովի պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:

«Կարևոր մի դրույթ՝ էապես նվազեցվելու է ԱԺ պատգամավորների ավելացման հնարավորությունը: Սահմանադրությամբ նախատեսված է նվազագույն թիվ` 101 պատգամավոր + 4 պատգամավոր ազգային փոքրամասնություններից, հավանականությունը, որ այս խաղի կանոններով լրացուցիչ տեղեր կավելացվեն պատգամավորների, էապես նվազեցվում է, բայց դրանից չեն տուժում փոքրամասնության երաշխավորված տեղերը, խորհրդարանն էլ ավելի ներառական է դառնում»,- ասաց Դանիելյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին