Կարևոր իրադարձություններ

Ինչպես է Virgin-ի սեփականատիրոջը հիվանդությունն օգնել դառնալ լավ գործարար

18 Հոկտեմբեր, 2015 14:00
Ինչպես է Virgin-ի սեփականատիրոջը հիվանդությունն օգնել դառնալ լավ գործարար

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հայտարարել է, որ ինքը սովորել է պլյուսներ ստանալ իր հիվանդությունից, և որ դա օգնում է նրան դառնալ ավելի լավ գործարար: Այս մասին հաղորդում է Fortune-ն:

Virgin Galactic ընկերության սեփականատերն ասել է, որ մանկության տարիներին իր համար դժվար էր սովորելը: «Ես դպրոցական տարիներին տառապում էի դիսլեքսիայով՝ մինչև որ հիվանդության մասին լայնորեն հայտնի դարձավ»:

Նա նշել է, որ ուսուցիչներն իրեն համարում էին ծույլ, հիմար կամ երկուսը միասին: «Գրատախտակին բառերն ինձ համար անկանոն տառերի տեսք ունեին»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ այնուամենայնիվ, իրեն հաջողվեց հետագայում դա օգտագործել հօգուտ իրեն: Ինքը սովորեց մարդկանց հանձնարարել այն խնդիրները, որոնք չէր կարող ինքնուրույն կատարել հիվանդության պատճառով: Բրենսոնն ընդգծել է, որ իր ընկերությունը զարգացնելու գլխավոր պատճառներից մեկը դա է եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին