Կարևոր իրադարձություններ

Մոտ ապագայում կհաջողվի լուծել Արցախյան երկրորդ պատերազմից հետո բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձնելու հարցը. Լավրով

06 Մայիս, 2021 18:28
Մոտ ապագայում կհաջողվի լուծել Արցախյան երկրորդ պատերազմից հետո բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձնելու հարցը. Լավրով

Մոտ ապագայում կհաջողվի լուծել Արցախյան երկրորդ պատերազմից հետո բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձնելու հարցը: Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար խնդիրների լուծման տեսանկյունից, ներառյալ` պահվող անձանց վերադարձնելու հարցի հանգուցալուծման վերաբերյալ: Հասկանում ենք այս քայլի խորհրդանշական, էմոցիոնալ նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ապագայում կկարողանանք այդ հարցը լուծել»,- ասել է Լավրովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին