Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604
    616

  • RUB

    6,88
    7,12

Կարևոր իրադարձություններ

 

Թուրքիայի ԱԳՆ-ն Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստն անվանել է «քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ»

06 Մայիս, 2021 18:05
Թուրքիայի ԱԳՆ-ն Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստն անվանել է «քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ»

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը՝ այն անվանելով քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

«Լիտվիայի խորհրդարանում այսօր ընդունված 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող որոշումը պատմությունը քաղաքական նպատակներով վերաշարադրելու անօրինական փորձ է: Այդ անհաջող ու անօրինական որոշումը մերժում ենք ու դատապարտում: Խորհրդարանները պատմություն գրելու և արդարադատություն իրականացնելու մեխանիզմներ չեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Այս նախաձեռնությունը հակասում է նաև 1948-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից 2013 և 2015 թթ-ին ընդունված որոշումներին (նկատի ունի թուրք ուլտրա ազգայնկան գործիչ Դողու Փերինչեքի գործով կայացված Շվեյցարիայի դեմ կայացված վճիռը-խմբ.), որոնց ցույց են տալիս 1915-ի իրադարձությունների վիճարկելի էությունը»,- ասված է հայտարարության մեջ: 

Հայտարարությունը, որում Լիտվայի խորհրդարանի նկատմամբ պատմական իրադարձությունների վերաբերյալ երկակի ստանդարտներ կիրառելու մեղադրանք է հնչեցվում, եզրափակվում է այսպես. 

«Լատվիայի խորհրդարանին պատմությունից թշնամություն բխեցնել ձգտող որոշ շրջանակների օրակարգին ծառայելու փոխարեն, հրավիրում ենք այդ սխալ քայլից հետ կանգնել ու աջակցել տարածաշրջանի ժողովուրդների ու հատկապես թուրք և հայ ժողովրդի՝ տարածաշրջանում խաղաղության մեջ միասին ապրելու պրակտիկա հիմնելուն միտված ջանքերին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին