Կարևոր իրադարձություններ

Բարեփոխված օրենսգրքով ընտրությունների անցկացման հնարավորությունը վերաբացվում է.Դանիել Իոննիսյան

06 Մայիս, 2021 17:51
Հեղինակ՝ Դանիել Իոննիսյան
Բարեփոխված օրենսգրքով ընտրությունների անցկացման հնարավորությունը վերաբացվում է.Դանիել Իոննիսյան

Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Բարեփոխված օրենսգրքով ընտրությունների անցկացման հնարավորությունը վերաբացվում է
Ազգային Ժողովի խորհուրդը քիչ անց ԱԺ արտահերթ նիստ կնշանակի (այսօր ժամը 18։30-ին), որի ժամանակ արտահերթ ու արագացված կարգով կընդունվի Ընտրական օրենսգրքի փաթեթի մնացած` մեծ մասը (թեև, որոշակի խնդրահարույց կրճատումներով)։
Այսպիսով, խորհրարանական մեծամասնությունը, փոխելով օրենսգրքի ընդունումը հետաձգելու` երկուշաբթի օրը կայացրած (ու քննադատված) որոշումը, բացում է առաջիկա ընտրությունները մասամբ փարեփոխված օրենսգրքով անցկացնելու հնարավորությունը։
Այլևս գնդակը լինելու է Հանրապետության նախագահի դաշտում։ Նախագահը կամ ոչ ուշ, քան մայիսի 10-ը կստորագրի ընտրական օրենսգիրքը ու ընտրությունները կանցնեն մասամբ բարեփոխված կանոններով, կամ չի անի դա (չի ստորագրի, կստորագրի ավելի ուշ կամ կուղարկի ՍԴ) և հունիսի 20-ի ընտրությունները կանցնեն հին օրենսգրքի կարգավորումներով։
Ինչու՞ մայիսի 10-ը։ Քանի որ, համաձայն Սահմանադրության, մայիսի 10-ի երեկոյան Հանրապետության նախագահը պետք է ստորագրի ընտրությունների նշանակման հրամանագիր, որով կսկսի ընտրական պրոցեսը։ Ընտրական պրոցեսը սկսելուց հետո դրա կարգավորումների փոփոխությունը, բնականաբար, կլինի խնդրահարույց»։

 

Լրահոս

Դիտել ավելին