Կարևոր իրադարձություններ

3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում` Վանաձոր և Լեռնապատ համայնքներում

06 Մայիս, 2021 17:37
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում` Վանաձոր և Լեռնապատ համայնքներում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Վանաձորում նախատեսվում է
13,93 կմ ջրատար խողովակաշարի մոնտաժում, 3 ջրընդունիչների կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 22,87 կիլոմետր բաշխիչ ցանցի կառուցում և 9,79 կիլոմետր երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում։ Ջրաչափական հորերի թիվը 1127 է։
Ծրագրի հաջող ավարտից հետո քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի #Վանաձորի Բազում և Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների` ավելի քան 4500 բնակչի։ Ներդրումը կկազմի 3 միլիոն 348 հազար եվրո։
Լեռնապատում նախատեսվում է
Օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում, 6,8 կիլոմետր երկարությամբ բաշխիչ ցանցի վերակառուցում, մոնտաժվող մուտքագծերի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, անհատական տնային միացման ջրաչափական հորերի թիվը 151 է։
Ծրագրի հաջող ավարտից հետո, քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Լեռնապատ համայնքի` ավելի քան 600 բնակչի։ Աշխատանքների իրականացման համար ներդրումը կկազմի 175 հազար 264 եվրո։
 Արդյունքում Վանաձոր և Լեռնապատ համայնքներում վերը նշված աշխատանքների համար նախատեսվում է իրացնել 3 միլիոն 523 հազար եվրո, որը տրամադրվում է ՀՀ կառավարության, Գերմանական վերակառուցման վարկերի բանկի (KFW) և Եվրոպական միության (Հարևանության ներդրումային գործիք) կողմից։ Նույն ծրագրի շրջանակներում շուտով աշխատանքները կմեկնարկեն նաև Լոռու մարզի #Ամրակից#Անտառամուտ#Ձորագյուղ#Գուգարք#Հոբարձի#Վարդաբլուր#Կուրթան և #Վահագնի համայնքներում։ #Լոռի|ում այս փուլում նախատեսվում է ներդնել 6 միլիոն 963 հազար եվրո։
Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը համակարգվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
կողմից, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի մասնակցությամբ։
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին