Կարևոր իրադարձություններ

10 անձի մասով գույքի վերջնական գնահատում ենք իրականացնում. Դավթյան

06 Մայիս, 2021 17:27
10 անձի մասով գույքի վերջնական գնահատում ենք իրականացնում. Դավթյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկմանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով քանի՞ գործ է պատրաստ դատարան ուղարկելու համար, Դավթյանը պատասխանեց, որ օրենքում ամրագրված է՝ ուսումնասիրության ընթացքում տեղեկությունները հրապարակային չեն: 

«Ես միայն կարող եմ արձանագրել, որ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկված են, և կատարված լուրջ ու խոր աշխատանքների ընթացքում 10 անձի մասով գույքի վերջնական գնահատում ենք իրականացնում՝ օրինակա՞ն է, թե՞ ոչ: Դրանք իրենց տրամաբանական և լեգիտիմ հետևանքներն ունենալու են»,- ընդգծեց Դավթյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին